Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել

11:01, 04.08.2026

Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել, – այս մասին հայտարարել է մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Նախնական տեղեկություններով՝ հինգ մարդ զոհվել է, իսկ վեցը՝ վիրավորվել։

Վորոբյովի փոխանցմամբ՝ մի քանի օբյեկտներում հրդեհ է բռնկվել, ինչպես նաև վնասվել են էլեկտրական ենթակայան և վարչական շենք։

Բացի այդ, հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Լենինգրադի մարզում «Վայլդբերիզ»-ի (Wildberries) լոգիստիկ օբյեկտում։ Տեղեկությունը հաստատում են նաև հենց ընկերությունում՝ նշելով, որ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Զուգահեռաբար, Ուկրաինայի Սումիի մարզային ռազմական վարչակազմի տեղեկացմամբ՝ բնակելի տան փլատակներում գտել են երկու անչափահասների դիեր։ Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումն իրականացվել է վեց կառավարվող ավիացիոն ռումբերով (ԿԱԲ), վնասվել և ավերվել են բնակելի տներ։

Նմանատիպ