Մոսկվայի մարզի վրա մասշտաբային հարձակում է իրականացվել, ԱԹՍ-ի բեկորները դիպչել են տարբեր օբյեկտների, այդ թվում՝ «Վայլդբերիզ»-ի պահեստին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հայտարարությամբ՝ գիշերը Մոսկվայի մարզում 180 անօդաչու թռչող սարք է խոցվել: Նրա տեղեկացմամբ՝ սա Ուկրաինայի կողմից Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ իրականացված ամենամասշտաբային հարձակումներից մեկն է:
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ ԱԹՍ-ի բեկորները դիպչել են Մոսկվայի մերձակայքում գտնվող տարբեր օբյեկտների, այդ թվում՝ «Վայլդբերիզ» ընկերության պահեստին:
Հարձակման հետևանքով տարածաշրջանում առնվազն երեք մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 10-ամյա աղջիկ:
Սոբյանինի տեղեկացմամբ՝ օգոստոսի 17-ի երեկոյից մինչև առավոտյան ժամը 05:00-ն Մոսկվայի հարակից շրջանի ուղղությամբ ընթացել է շուրջ 620 անօդաչու թռչող սարք:
Հարձակումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մցվել: