Մոսկվայի քաղաքապետի տեղեկացմամբ՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը չորս անօդաչու սարք են խոցել, որոնք ուղղվել էին դեպի Մոսկվա

10:41, 14.03.2025

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են չորս անօդաչու սարք, որոնք ուղղվել էին դեպի Մոսկվա, – այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Մենք հետ մղեցինք չորս անօդաչու սարքի հարձակում, որոնք ուղղվել էին դեպի Մոսկվա», – գրել է քաղաքապետը Telegram-ալիքում։

Մոսկվայի քաղաքապետը նշել է նաև, որ անօդաչու սարքերի բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Ռուսական մամուլի հաղորդմամբ՝ անօդաչու սարքի բեկորները ընկել են Նոր Մոսկվայի մասնավոր տան վրա։

Տուժածների մասին տվյալներ այս պահի դրությամբ չեն հաղորդվում։

Նմանատիպ