«Մոլոտովի կոկտեյլներ» են նետվել Մոլդովայի մայրաքաղաքում ՌԴ դեսպանատան վրա, որտեղ ընթանում է նախագահական ընտրությունների քվեարկությունը
«Մոլոտովի կոկտեյլներ» են նետվել Մոլդովայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպանատան վրա, որտեղ ընթանում է նախագահական ընտրությունների քվեարկության ընթացակարգը։ Ոստիկանները ձերբակալել են տղամարդուն։ Նրա ինքնությունը հայտնի չէ։
Ինչպես ռուսական լրատվամիջոցներին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Անատոլի Լոշակովը, տղամարդը դյուրավառ հեղուկով երկու շիշ է նետել դեսպանատան բակ և փորձել թաքնվել, նրան ձերբակալել են ոստիկանները։
Դեսպանատան աշխատակիցները մարել են հրդեհը։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Միջադեպի պատճառով դեսպանությունում ստեղծված ընտրական տեղամասը որոշ ժամանակ դադարեց աշխատել։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվածը Մոլդովայի քաղաքացի է, ով պնդում է, որ ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն։