Մոլդովայում Ուկրաինա հացահատիկ տեղափոխող գնացքը ռելսերից դուրս է եկել

14:30, 06.08.2023

Մոլդովայում Ուկրաինա հացահատիկ տեղափոխող գնացքը ռելսերից դուրս է եկել:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, խոսքը գնացքի մասին է, որով հացահատիկ է փոխադրվել ուկրաինական «Ռենի» նավահանգիստ։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գնացքը եղել է Կուլմա-Չադիր-Լունգա հատվածում։ Ընդհանուր առմամբ վեց վագոն դուրս է եկել ռելսերից։

«Վթարի հավանական պատճառը եղել է ուժեղ շոգը, ինչի պատճառով ռելսերի մի մասը կորցրել է կայունությունը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Տեղեկության համար, հուլիսի 17-ին Ռուսաստանը դուրս եկավ «Սևծովյան հացահատիկի համաձայնագրից», ինչի պատճառով Ուկրաինան փորձում է հացահատիկ տեղափոխել այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Դանուբ գետի նավահանգիստներից։

Նմանատիպ