Մոլդովայում անցկացվում են ՏԻՄ ընդհանուր ընտրություններ, որոնց ընթացքում ընտրվում են 898 քաղաքապետեր և 11058 ավագանիներ։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին և բաց կլինեն մինչև 21:00-ն:
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ՏԻՄ ընտրությունների օրը երկրում բացվել է 1958 ընտրատեղամաս։
Որպեսզի ընտրությունը համարվի անցկացված, անհրաժեշտ է, որ դրան մասնակցի յուրաքանչյուր ընտրատարածքի ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների առնվազն մեկ քառորդը։
Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի Մոլդովայի այն շրջաններում, որտեղ քաղաքապետի ոչ մի թեկնածու չի հավաքի ձայների 50 տոկոսից ավելին։
Քիշնեւի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 27 թեկնածուներ, այդ թվում՝ գործող քաղաքապետ Իոն Սեբանին։