Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մայա Սանդուն
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Մայա Սանդուն։ Հաշվարկված է ձայների 100 տոկոսը։ Մայա Սանդհուն հաղթել է ձայների 55,33 տոկոսով։
«Սոցիալիստներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Ստոյանօգլոն ունի ձայների 44,67 տոկոսը։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 54 տոկոս։ Ամենաակտիվ ընտրողները եղել են 36-ից 65 տարեկանները։
Մոլդովայի ԿԸՀ-ի տվյալներով՝ Ստոյանոգլոյին աջակցել է ընտրողների մեծ մասը՝ 51,19 տոկոսը։ Սանդուն ստացել է ընտրողների 48,81 տոկոսը։ Արտերկրում Սանդուին աջակցել է ընտրողների 82 տոկոսը, իսկ Ստոյանօգլուին՝ 17 տոկոսը։
«Սոցիալիստների» կուսակցությունը հայտարարել է, որ չի ճանաչում օտարերկրյա ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները և Ալեքսանդր Ստոյանօգլուին անվանել է Մոլդովայի նախագահական ընտրությունների «իրական հաղթող»։
«Վերջին նախագահական ընտրությունները, հատկապես քվեարկությունը Մերձդնեստրում և դրանից դուրս, չի կարելի անվանել ժողովրդի կամքի ազատ և ժողովրդավարական արտահայտություն։ Մայա Սանդուն դարձել է «սփյուռքի նախագահը», – նշվում է հայտարարության մեջ։