Մոլդովայում քվեաթերթիկների ավելի քան 97 տոկոսի հաշվարկից հետո Մայա Սանդուն հավաքել է ձայների 41,55 տոկոսը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 3-ին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաշվել է նախագահական ընտրությունների քվեաթերթիկների ավելի քան 97 տոկոսը։ Ներկայիս նախագահ Մայա Սանդուին աջակցել է ընտրողների 41,55 տոկոսը, իսկ Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյին, ում պաշտպանել են սոցիալիստները՝ 26,51 տոկոսը։
Եթե ձայների ամբողջական հաշվարկից հետո վերոնշյալ տվյալները չփոխվեն, և ոչ մի թեկնածու չկարողանա հավաքել 50 տոկոսից ավելի, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 3-ին։