Մոլդովայում քվեաթերթիկների 99,32 տոկոսի հաշվարկից հետո Մայա Սանդուն հավաքել է ձայների 42,31 տոկոսը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 3-ին
Մոդլովի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 99,32%-ը։
Ըստ նշված տվյալների՝ գործող նախագահ Մայա Սանդուին աջակցել է ընտրողների 42,31%-ը, սոցիալիստների կողմից աջակցվող Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյին՝ 26,09%-ը։
Օրենսդրության համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլ է նշանակվում, եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չի հավաքում 50 տոկոսից ավելին։