Մոլդովայում հինգ հեռուստաալիք փակելու որոշում է կայացվել
Մոլդովայում հինգ հեռուստաալիք փակելու որոշում է կայացվել

 

Մոլդովայում կփակվեն հինգ հեռուստաալիքներ, որոնք, ըստ երկրի կառավարության, կապ ունեն երկրից փախած օլիգարխների՝ Իլան Շորի և Վլադիմիր Պլահոտնյուկի հետ ։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, համապատասխան որոշումն ընդունել է Մոլդովայի Ազգային ներդրումային նախագծերի զարգացման խորհուրդը։

Խոսքը գնում է Primul in Moldova, Accent TV, Orizont TV, Canal 2 և Canal 3 հեռուստաալիքների սեփականատեր երեք ընկերությունների համար լիցենզիան բռնագրավելու մասին։

Մոլդովայի կառավարության հրապարակած տեղեկատվության մեջ ասվում է, որ ընկերությունները խախտել են խորհրդի պահանջները և թերի տեղեկատվություն են ներկայացրել ֆինանսավորման մասին:

«Արձանագրվել են գործարքներ, որոնք ապացուցում են ընկերությունների կապը վերոնշյալ օլիգարխնեսի և խմբերի հետ»,- հայտնել են Մոլդովայի կառավարությունից։