Մոլդովայում ասում են, որ Ռուսաստանը կարող է փորձել խաթարել ընտրական գործընթացը արտասահմանյան տեղամասերում
Մոլդովայում ասում են, որ Ռուսաստանը կարող է փորձել խաթարել ընտրական գործընթացը արտասահմանյան տեղամասերում, այս մասին գրում է «Reuters»-ը։
Մոլդովայի կառավարության աղբյուրի համաձայն՝ երկիրը Եվրամիության մի քանի պետությունների տեղեկացրել է, որ Ռուսաստանը կարող է փորձել խափանել քվեարկության գործընթացը արտասահմանյան ընտրական տեղամասերում։ Ըստ անանուն աղբյուրի՝ այս ընտրատեղամասերը կարող են տեղակայվել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Կանադայում, Ռումինիայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև կարող են փորձել խաթարել ընտրական գործընթացը կեղծ ռումբի սպառնալիքի միջոցով։
«Նրանց նպատակն է դադարեցնել քվեարկության գործընթացը տարհանման և ոստիկանական ստուգման ժամանակ։ Խնդրում եմք օգտագործել ընթացակարգեր ու արձանագրություններ, որոնք չեն խաթարի քվեարկության գործընթացը»,- ասված է եվրոպացի պաշտոնյային ուղղված Մոլդովայի ուղերձում։
Աղբյուրի համաձայն՝ Մոսկվան Մոլդովայի քաղաքացիներին տեղափոխում է ինքնաթիռներով և ավտոբուսներով՝ քվեարկելու Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում և Մոլդովայում։
Հիշեցնենք, որ այսօր Մոլդովայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը։ Առաջին փուլում՝ հոկտեմբերի 20-ին, 11 թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50%-ից ավելին։ Երկրորդ փուլ են անցել երկրի գործող նախագահ Մայա Սանդուն և Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանողլուն։ Մայա Սանդուն հավաքել է ձայների 42,45%-ը, իսկ Ստոյանողլուն՝ 25,98%-ը։