Մոլդովայում ասում են, որ ամբողջությամբ չեն բացառում ապագայում «Գազպրոմից» գազի գնումը
Մոլդովայի էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովի խոսքով՝ ինքը լիովին չի բացառում ապագայում «Գազպրոմից» գազի գնումը։ Այս մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»։
«Չեմ բացառում, որ «Գազպրոմը» դեռ հնարավորություններ է փնտրում գազ մատակարարելու համար, բայց ավելի լավ գներով։ Հիմա մենք ունենք ընտրություն, և եթե մեզ ավելի լավ գին առաջարկեն, և այդ գինը կապված չլինի մեր և ԵՄ միջև քաղաքական պայմանների, քաղաքական ռիսկերի հետ, ապա դա հնարավոր կլինի»,- ասաց նախարարը։
Պարլիկովը նաև ասել է, որ Մոլդովան դեռ գազ չի գնել եվրոպական շուկայից դուրս, սակայն իրենք դիտարկում են նման տարբերակ։