Մոլդովայի խորհրդարանի նախագահ. Վրաստանի վարչապետը բաց չի թողնում Մոլդովային քննադատելու առիթը, քանի որ նախանձում է մեր արագ եվրաինտեգրմանը

16:16, 14.10.2026

Վրաստանի վարչապետը բաց չի թողնում Մոլդովային քննադատելու առիթը, քանի որ նախանձում է մեր արագ եվրաինտեգրմանը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը արգելել է վրացական արտադրանքի ներմուծումը Ռուսաստան,- այս մասին մոլդովական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։

Մոլդովայի խորհրդարանի նախագահին հարցրել են Մոլդովայի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների մասին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի հարգում հարևան պետություններին։ Որպես օրինակ՝ Գրոսուն նշել է Վրաստանը, որը, ըստ նրա, «Մոսկվայի հետ հարաբերություններում ընտրել է Քիշնևի փոխարեն այլ մարտավարություն, չնայած Ռուսաստանը դեռևս արգելել է Վրաստանից արտադրանքի ներմուծումը»։

«Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվել Վրաստանին, որն ընտրել է այլ մարտավարություն: Վրաստանի վարչապետը առիթը բաց չի թողնում քննադատելու Մոլդովան: Այս դեպքում ավելի շատ նախանձ է, որ Մոլդովան ավելի արագ է շարժվում դեպի եվրաինտեգրացիա, չնայած այս կրկնակի դիրքորոշմանը, որով Վրաստանը օգնում է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից և նման ցինիկ ձևով փորձում է եկամուտ ստանալ այս պատերազմից, և սա, իհարկե, նրանց քաղաքական ընտրությունն է: Բայց չնայած դրան, այսօր մենք կարդում ենք, որ ռուսական «Ռոսպոտրեբնադզորը» չի սիրում ո՛չ վրացական գինին, ո՛չ հանքային ջուրը, ո՛չ գարեջուրը, ո՛չ էլ մրգերը: Սա մեզ համար դեժավյու է: Մոլդովան արդեն անցել է դրա միջով, երբ մեր գինին տրորեցին: Սա օրինակ է, թե ինչպես է ագրեսոր երկիրը անհարգալից վերաբերվում հարևան պետություններին», – ասաց Իգոր Գրոսուն:

Նմանատիպ