Մոլդովայի վարչապետը շնորհավորում է Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի վարչապետ նշանակվելու առթիվ
Մոլդովայի վարչապետը շնորհավորում է Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի վարչապետ նշանակվելու առթիվ

Մոլդովայի Հանրապետության վարչապետ Աուրելիու Չոկոյը շնորհավորում է Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, շնորհավորական նամակում նա շեշտել է Մոլդովայի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման կարևորությունը:

«Մոլդովայի Հանրապետության եւ անձամբ իմ անունից անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունը հետագա առաջընթաց կգրանցի բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրագործման և իր քաղաքացիների կենսամակարդակի բարձր չափանիշների ապահովման հարցում: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ մեր կառավարությունների միջև երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը, որի նպատակն է ավելի խորացնել և ամրապնդել բարեկամական հարաբերությունները Մոլդովայի և Վրաստանի միջև` ի շահ մեր երկրների և քաղաքացիների: Մաղթում եմ հաջողություն ձեր պատասխանատու աշխատանքում», – ասաց Մոլդովայի վարչապետը: