Մոլդովայի վարչապետ. Մեր չեզոքությունը արտաքին քաղաքականության գործիք է
Մոլդովայի վարչապետ. Մեր չեզոքությունը արտաքին քաղաքականության գործիք է

Մեր չեզոքությունը արտաքին քաղաքականության գործիք է,- ասել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը։

Մոլդովայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մյուս չեզոք պետությունների, օրինակ՝ Շվեյցարիայի փորձը ցույց է տալիս, որ լավ զինված բանակն ամրապնդում է ազգային անվտանգությունը։

«Մեր չեզոքությունը արտաքին քաղաքականության գործիք է։ Մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք ռազմական ոլորտում, և դա այն է, ինչ մենք անում ենք։ Մենք գտնվում ենք բավականին բարդ և ռիսկային տարածաշրջանային համատեքստում, երբ Ռուսաստանը ագրեսիա իրականացրեց Ուկրաինայի նկատմամբ։ Ուկրաինացիների և նրանց խիզախության շնորհիվ Մոլդովան խաղաղ և ապահով է, բայց մենք չպետք է դա ուղղակի ընդունենք։ Սա մեզ պարտավորեցնում է էլ ավելի ամրապնդել մեր պաշտպանական կարողությունները, մեծացնել մեր փոխգործակցության հնարավորությունները, և միջազգային առաքելություններում մեր ուսուցումն ավելի կարևոր է»,- ասել է Դորին Ռեչանը։