Մոլդովայի ՍԴ-ն ժամանակավորապես դադարեցրել է երկրի նախագահի լիազորությունները
Մոլդովայի ՍԴ-ն ժամանակավորապես դադարեցրել է երկրի նախագահի լիազորությունները

Մոլդովայում շարունակվում է դիմակայությունն իշխանության տարբեր ճյուղերի միջև՝ մի կողմից եվրոպամետ կառավարության ու խորհրդարանի, մյուս կողմից՝ դեպի Ռուսաստան ձգտող նախագահ Իգոր Դոդոնի։ Այսօր հանրապետության Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել որպես պետության ղեկավար Դոդոնի լիազորությունների ժամանակավոր դադարեցման մասին։ Դատարանը նման քայլի է դիմել իշխող կուսակցության մի խումբ խորհրդարանականների դիմումից հետո։

Մոլդովայում ներքաղաքական ճգնաժամը սկսել է թափ հավաքել 2017 թվականին։ Խորհրդարանը նույնիսկ ստացել էր նախագահի դեմ իմպիչմենթի ընթացակարգ նախաձեռնելու իրավունք։ Այն բանից հետո, երբ դեկտեմբերի վերջին Դոդոնը կրկնակի մերժել է կառավարության ղեկավարի առաջարկած 5 նախարարների և 2 փոխվարչապետերի թեկնածությունները, պատգամավորները դիմել են դատարան։

Համաձայն օրենսդրության՝ նախագահն ունի թեկնածությունները միայն մեկ անգամ մերժելու իրավունք։