Մոլդովայի սահմանային ոստիկանությունը ութ ուկրաինացու է ձերբակալել՝ սահմանն ապօրինի հատելու համար
Մոլդովայի և Ուկրաինայի սահմանին ութ ուկրաինացի է ձերբակալվել։ Մոլդովայի սահմանային ոստիկանության տվյալներով՝ անօրինական միգրանտները ձերբակալվել են ուկրաինական կողմից մի քանի կրակոցից հետո։
«Պետական սահմանի պաշտպանության ժամանակ շարժական պարեկը լսել է ուկրաինական կողմից կրակոցների ձայներ։ Այդ կապակցությամբ պարեկային խումբը օպերատիվ գործողություններ է ձեռնարկել Մոլդովա-Ուկրաինա սահմանի երկայնքով»,- հայտնել են սահմանապահ ոստիկանությունից։
Ինչպես հայտնել են ձերբակալվածները, Մոլդովա իրենց տեղափոխության դիմաց նրանք ընդհանուր առմամբ վճարել են 50 հազար դոլար։ Երկու հոգի օգնել են նրանց Ուկրաինայից Մոլդովա տեղափոխվել։ Նրանցից մեկին ձերբակալել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը։
Մոլդովային ապաստան է խնդրել Ուկրաինայի ութ քաղաքացի։