Մոլդովայի սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկից հետո 50,03 տոկոսը կողմ է եվրաինտեգրմանը, իսկ 49,97 տոկոսը՝ դեմ
Մոլդովայի սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկից հետո 50,03 տոկոսը կողմ է եվրաինտեգրմանը, իսկ 49,97 տոկոսը՝ դեմ

Նախագահական ընտրություններին զուգահեռ Մոլդովայում անցկացվել է Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե։

Սահմանադրական հանրաքվեի քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկից հետո եվրաինտեգրմանը կողմ է 50,03 տոկոսը, դեմ՝ 49,97 տոկոսը։

Սահմանադրական հանրաքվեում քաղաքացիները պետք է պատասխանեին հարցին՝ «Դուք աջակցո՞ւմ եք սահմանադրության փոփոխությանը, որպեսզի Մոլդովային թույլ տան անդամակցել Եվրամիությանը»:

Ընտրողն ուներ պատասխանի երկու տարբերակ՝ «այո» և «ոչ»։