Մոլդովայի փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանը գտնվում էր օկուպացիոն գծի Օձիսի գյուղում
Վրաստան երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում գտնվող Մոլդովայի վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլեգ Սերեբրյանը Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանիի հետ գտնվում էր օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղում։
Մոլդովայի փոխվարչապետը ծանոթացել է օկուպացիոն գծում անվտանգության իրավիճակին և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչներից մանրամասն տեղեկություններ է լսել Ցխինվալի շրջանի ուղղությամբ օկուպացիոն գծով տեղաշարժի, օկուպացիոն ռեժիմի կողմից սահմանված սահմանափակումների, փշալարերի և այլ արհեստական պատնեշների ապօրինի կառուցման, Վրաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ ոտնձգություն և ապօրինի ձերբակալությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումների և միջադեպերի վերաբերյալ։
Թեա Ախվլեդիանին ընդգծել է օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծերի երկայնքով ստեղծված իրավիճակի մասին միջազգային գործընկերներին իրազեկելու և համատեղ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, ինչը չափազանց կարևոր է հակամարտությունից տուժած բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման համար, ներառյալ ազատ տեղաշարժը և ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիների անվերապահ և անհապաղ ազատ արձակումը։
Օլեգ Սերեբրյանը պետնախարարից տեղեկություններ է լսել նաև բաժանարար գծերի մոտ ապրող բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի, ինչպես նաև նրանց կարիքներին արդյունավետ արձագանքելու նպատակով գործող ժամանակավոր կառավարական հանձնաժողովի գործունեության և դրա շրջանակներում Վրաստանի պետական գերատեսչությունների կողմից իրականացվող ենթակառուցվածքային, սոցիալական,առողջապահական, կրթական, գյուղատնտեսական և այլ նախագծերի իրականացման մասով:
«Այսօր Մոլդովայի փոխվարչապետը հնարավորություն ունեցավ ծանոթանալու օկուպացիոն գծի մերձակայքում տիրող անվտանգության իրավիճակին, ինչպես նաև տեղեկություններ ստանալու օկուպացիոն գծերի երկայնքով կանգնեցված անօրինական պատնեշների, ազատ տեղաշարժի արգելքների և ապօրինի առևանգումների մասին։ Միջազգային գործընկերների ներգրավվածությունն ու տեղեկացվածությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային բազմակողմ ձևաչափերում իսկապես չափազանց կարևոր և էական է այս գործընթացում»,- ասել է պետնախարար Թեա Ախվլեդիանին։
Տեղեկությունը հրապարակում է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը։