Մոլդովայի ոստիկանության գլխավոր տեսչությունը հայտարարել է, որ Ռուսաստանից ավելի քան 24 միլիոն դոլար է փոխանցվել ընտրությունների և հանրաքվեի համար մոլդովացիներին կաշառելու համար
Մոլդովայում հանրաքվեից առաջ և նախագահական ընտրություններից առաջ ընտրողներին կաշառելու նպատակով միայն հոկտեմբերին Ռուսաստանից Մոլդովա է փոխանցվել ավելի քան 24 միլիոն դոլար։
Այս մասին Մոլդովայի ոստիկանության գլխավոր տեսչության ղեկավար Վիորել Չերնուտսանուն հայտարարել է ընտրակաշառքի գործով անցկացված ճեպազրույցում, գրում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ քննչական նյութերի՝ գումարը փոխանցվել է «Պրոմսվիազբանկ» հավելվածի միջոցով։
Նրա խոսքով՝ նշված բանկից ընտրողներին կաշառք տալու սխեման գործարկվել է գարնան վերջին։ Հետաքննության տվյալներով՝ սեպտեմբերին տրանսֆերտների ընդհանուր գումարը կազմել է 15 մլն, իսկ հոկտեմբերի վերջին տվյալներով՝ տրանսֆերտները կազմել են 39 մլն դոլար։
Իրավապահների տվյալներով՝ համակարգում գրանցվել է Մոլդովայից 138 հազար համար։
Մոլդովայի ոստիկանությունը հայտնում է, որ սխեմայի հետևում կանգնած է փախուստի դիմած մոլդովացի ռուսամետ գործարար Իլան Շորը։
«Կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները հասկանան, որ իրենց ներքաշում են անօրինական սխեմայի մեջ», – ասել է Չեռնոյցանուն։
Ներկայումս ոստիկանությունը գրանցել է ավելի քան 520 անձի, ովքեր առնչություն ունեն ընտրակաշառքի սխեմայի հետ։ Նրանց սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում կամ տուգանք։
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 3-ին։