Մոլդովայի նախագահը ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության դիմումը
Մոլդովայի նախագահը ստորագրել է Եվրամիությանը երկրի անդամակցության դիմումը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է Եվրամիությանը Մոլդովայի միանալու դիմումը։ Մոլդովական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դիմումի հասցեատերը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է։

Ինչպես ճեպազրույցում ասել է Մայա Սանդուն, մի քանի օրից փաստաթուղթը կներկայացվի Բրյուսել։

Հիշեցնենք, որ այսօր Եվրամիության անդամակցության դիմումը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ավելի վաղ հայտը Ուկրաինան ներկայացրել էր Բրյուսել։