Մոլդովայի նախագահը հանդես է եկել երկրի եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հանդես է եկել երկրի եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ։ Այս մասին Մայա Սանդուն հայտարարել է Մոլդովայի նախագահի պաշտոնում իր ընտրվելու երրորդ տարեդարձի կապակցությամբ հրապարակված հատուկ ուղերձում։
«Մենք դեռ շատ անելիքներ ունենք, ամենակարեւորը մեր քաղաքացիների ու նրանց երեխաների համար խաղաղություն ու լավ ապագա ապահովելն է։ Նման ապագա երաշխիք մենք ունենք միայն Եվրամիության անդամ լինելու պայմաններում։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ ամբողջ երկիրը հստակ ասի, թե ինչ ճանապարհ ենք ընտրում Մոլդովայի ապագայի համար։ Կոչ եմ անում խորհրդարանին հաջորդ տարի՝ աշնանը նախաձեռնել հանրաքվե, որի վերաբերյալ որոշիչ կլինի բոլոր քաղաքացիների քվեն»,- ասել է Սանդուն։
Սանդուն նաև կոչ է արել քաղաքացիներին պաշտպանել իր թեկնածությունը 2024 թվականին նշանակված նախագահական ընտրություններում։
Տեղեկության համար՝ 2024 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրամիության խորհուրդը որոշում կայացրեց բանակցություններ սկսել Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ։