Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ժամանել է Բաթումի
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ժամանել է Բաթումի

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ժամանել է Բաթումի:

Բաթումիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:

Մայա Սանդուն Վրաստան է ժամանել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով:

Մոլդովայի նախագահը կմասնակցի Բաթումիի «Եվրամիության ներգրավման ուժը և տարածաշրջանի վերափոխումը» 17-րդ միջազգային համաժողովին, որի շրջանակներում կկայանա «Արևելյան գործընկերության» ասոցացված երկրների ղեկավարների հանդիպումը: Միջոցառումը կբացի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: