Մոլդովայի իշխող կուսակցության նախկին առաջնորդ Վլադ Պլաչատնյուկը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման
Մոլդովացի օլիգարխ և իշխող կուսակցության նախկին առաջնորդ Վլադ Պլաչատնյուկը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։
Քննության տեղեկությամբ, գործը վերաբերում է Պլաչատնյուկի մասնակցությանը մոլդովական բանկերից մեկ միլիարդ եվրոյի գողությանը։
Քիշնևի շրջանային դատարանի որոշմամբ Պլաչատնյուկը մեղավոր է ճանաչվել գողությանը մեղսակից լինելու մեջ։
Հետաքննության տվյալներով՝ Մոլդովայի իշխող կուսակցության նախկին առաջնորդը ավելի քան 39 միլիոն եվրո է ստացել մոլդովական երեք բանկերից գողացված գումարից։
Պլախատնյուկն ինքը չի մասնակցել դատարանի կողմից դատավճռի հրապարակմանը։
Հատկանշական է, որ դատախազությունը Վլադ Պլախատնյուկի համար պահանջել էր առավելագույնը՝ 25 տարվա ազատազրկում։
2025 թվականի սեպտեմբերին Պլախատնյուկը Հունաստանից արտահանձնվել է Քիշնև, որտեղ նա ներկայումս գտնվում է բանտում։