Մոլդովայի հյուսիսային հատվածում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ հայտնաբերել են հրթիռի բեկորներ
Մոլդովայի հյուսիսային հատվածում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ հայտնաբերել են հրթիռի բեկորներ։
Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հիմնվելով սահմանային ոստիկանության վրա։
Սահմանային ոստիկանության տվյալներով՝ հրթիռի բեկորները գտել են տեղի բնակիչները՝ սահմանից մոտ չորս կիլոմետր հեռավորության վրա՝ Լենկուեցի գյուղի մոտ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու դատախազությունը։
Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ միջամտության սկսվելուց հետո սա Մոլդովայի տարածքում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերման առաջին դեպքը չէ։