Մոլդովայի արտաքին գործերի նախարար. ՆԱՏՕ-ին անդամակցությունը քիչ հավանական է, այս փուլում՝ բնակչության դիրքորոշման պատճառով
Մոլդովայի արտաքին գործերի նախարար. ՆԱՏՕ-ին անդամակցությունը քիչ հավանական է, այս փուլում՝ բնակչության դիրքորոշման պատճառով

Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միհայ Պոպսոյը հայտարարել է, որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս փուլում քիչ հավանական է, քանի որ բնակչության մեծամասնությունը դեռևս չի աջակցում այս գաղափարին։

Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպություններին անդամակցելու ցանկացած որոշում ուղղակիորեն կախված է քաղաքացիների կամքից և կարող է իրական քաղաքական օրակարգի մաս դառնալ միայն այն դեպքում, եթե այն լայն հանրային աջակցություն ունենա։

Միևնույն ժամանակ, Պոպսոյը նշել է, որ անձամբ աջակցում է ՆԱՏՕ-ին և կարծում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը անվտանգության ամենաուժեղ երաշխիքն է։

Բացի այդ, նա ասել է, որ Մոլդովայի շատ առաջնորդներ խուսափում են ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի քննարկումից՝ դրա ժողովրդականության բացակայության պատճառով, չնայած ինքը կարծում է, որ այդ հարցը պետք է ավելի ակտիվ քննարկվի։

Ըստ լրատվամիջոցների՝ վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցման՝ բնակչության 54.5%-ը չի աջակցում ՆԱՏՕ-ին անդամակցությանը, մինչդեռ 33.6%-ը դրական է գնահատում այս գաղափարը։