Մոլդովայի արտաքին գործերի նախարար. Ինչ-որ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդումն անընդունելի է, ես կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել Սաակաշվիլիի առողջությունը պաշտպանելու համար
Մոլդովայի արտաքին գործերի նախարար. Ինչ-որ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդումն անընդունելի է, ես կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել Սաակաշվիլիի առողջությունը պաշտպանելու համար

Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատազրկումը որակում է քաղաքական հետապնդում։

«Խոր մտահոգություն եմ հայտնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի կապակցությամբ։ Որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդումն անընդունելի է։ Ես կոչ եմ անում վրացական իշխանություններին միջոցներ ձեռնարկել նրա առողջությունը պաշտպանելու և արդարությունը քաղաքական շահերից վեր դասելու համար»,- գրել է Նիկու Պոպեսկուն «Twitter»-ում։