Մոլդովայի ԱԳՆ. Մոլդովան հաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում
Մոլդովայի ԱԳՆ. Մոլդովան հաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում

Վրաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիայի 15-րդ տարելիցին մենք մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին,- նշված է Մոլդովայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մոլդովան ևս մեկ անգամ դատապարտում է Ռուսաստանի ռազմական միջամտությունը և հաստատում է իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է Մոլդովայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։