Մոլդովան Մերձդնեստրում Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացման պատճառով Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Մոլդովան Մերձդնեստրում Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացման պատճառով Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին պերսոնա նոն գրատա է հայտարարել Մերձդնեստրում Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ։

Այս մասին հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայիլ Պոպսոյը։

«Մոլդովական կողմը բողոքել է Ռուսաստանի կողմից Մերձդնեստրի տարածաշրջանում անցկացված նախագահական ընտրությունների դեմ։ Դիվանագետը պերսոնա նոն գրատա է հայտարարվել»,- գրել է Պոպսոյը։

Նախարարությունը նշում է, որ Ռուսաստանի դեսպանն արդեն ստացել է նոտա՝ դեսպանատան աշխատակցին Մոլդովայի Հանրապետության տարածքում անցանկալի անձ հայտարարելու մասին, ուստի նա պետք է լքի երկիրը։