Մոլդովան և Ֆրանսիան համաձայնագրեր են ստորագրել պաշտպանական և տնտեսական համագործակցության վերաբերյալ
Մոլդովան և Ֆրանսիան համաձայնագրեր են ստորագրել պաշտպանական և տնտեսական համագործակցության վերաբերյալ

Մոլդովան և Ֆրանսիան համաձայնագրեր են ստորագրել պաշտպանական և տնտեսական համագործակցության վերաբերյալ։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Ֆրանսիայում է։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Մայա Սանդուն ասել է, որ մոլդովացիներն իրավունք ունեն որոշել իրենց ապագան, և որ ապագան Եվրամիությունում է։

«Հանդիպումն ընթանում է Մոլդովայի վրա հավելյալ ճնշում գործադրելու Ռուսաստանի եւ նրա կողմնակիցների նոր ջանքերի ֆոնին։ Ես երախտապարտ եմ նախագահ Մակրոնի շարունակական և անսասան աջակցության համար 2022 թվականի առաջին կեսին Եվրոպական միության Խորհրդում Ֆրանսիայի նախագահությանը և Բրյուսելում դեկտեմբերի գագաթնաժողովին։ Ֆրանսիայի և այլ գործընկերների աջակցության շնորհիվ մենք գիտենք, որ միայնակ չենք: Միասին մենք կապահովենք, որ Մոլդովան լինի ազատ, խաղաղ երկիր և միանա Եվրամիությանը»,- ասել է Մայա Սանդուն։

Իր հերթին Էմանուել Մակրոնն ասել է, որ համաձայնագիրը նշանավորում է Մոլդովային պաշտպանելու և օգնելու Ֆրանսիայի վճռականությունը:

«Ֆրանսիան վերահաստատում է իր անսասան աջակցությունը Մոլդովայի Հանրապետության անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է Էմանուել Մակրոնը։