Մոլդովական FLYONE ավիաընկերությունը մուտք է գործում Վրաստանի ավիաշուկա
Մոլդովական ցածր բյուջետային «FLYONE» ավիաընկերությունը կանոնավոր գործունեություն է սկսում Քիշնև-Թբիլիսի-Քիշնև ավիաուղիով։ Այս մասին տեղեկություն է տարածում Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Նրանց տեղեկություններով՝ այս տարվա հունիսի 20-ից չվերթներ կիրականացվեն ամեն օր։
«Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հունիսի 8-ին ավիաընկերությանը տրամադրել է նշված ուղղությամբ գործառնությունների թույլտվություն»,- նշված է Քաղաքացիական ավիացիայի գործակալության հաղորդագրության մեջ։