«Մոքալաքեեբի» կուսակցության մամուլի ծառայության տեղեկությամբ, Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիանին խորհրդարանական գործունեությանը կընդգրկվեն վաղվանից
«Մոքալաքեեբի» կուսակցության մամուլի ծառայության տեղեկությամբ, Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիանին խորհրդարանական գործունեությանը կընդգրկվեն վաղվանից

Վաղվանից «Մոքալաքեեբի» կուսակցության անդամները կներգրավվեն խորհրդարանական գործունեության մեջ: Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիանին կմասնակցեն 10-րդ գումարման խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստին:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունում, պատգամավորները խորհրդարան կայցելեն առավոտյան:

Հիշեցնենք, որ «Մոքալաքեեբի» կուսակցությունը իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում խորհրդարան մտնելու որոշում է կայացրել հունվարի 29-ին: Կուսակցության ներկայացուցիչները «Վրացական երազանքի» հետ հուշագիր են ստորագրել ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին: Հուշագիր ստորագրողները պայմանավորվել են ընտրական հիմնարար բարեփոխումների իրականացման շուրջ: