«Մոդուլի» շենքում ընթանում է «դասավորված խաղերի» գործով ձերբակալված անձանց մեղադրանք ներկայացնելու գործընթացը
Այսպես կոչված «Մոդուլի» շենքում այս րոպեներին ընթանում է այսպես կոչված «դասավորված խաղերի» գործով ձերբակալված մարզիչների և մրցավարների համար մեղադրանքի ներկայացման գործընթացը:
Իրակլի և Դավիթ Բերիշվիլիների փաստաբանի հայտարարությամբ, նրանք ճանաչում են իր մեղքը:
«Նրանք ճանաչում են արարքների որոշակի հետևողականությունը, գումարի չափերի մասին խոսել չեմ կարող, գործում հավանաբար նշված են բազմաթիվ մարդիկ և բոլորը ունեին իրենց ֆինանսական հետաքրքրությունը: Հավանաբար հանցանքը կապված է ֆինանսական հետաքրքրությունների հետ»,- հայտարարել է փաստաբան Յասոն Բեսելիան:
Ինչ վերաբերում է «Սոխումի» բասկետբոլի ակումբի մարզիչ Վաժա Կվարացխելիային և ակումբի համասեփականատեր Թեմուր Դաթիկաշվիլիին, ապա նրանք չեն ճանաչում իր մեղքը:
Ինչպես նշել է նրանց փաստաբանը, հավանաբար մեղադրանքը ներկայացնելուց հետո, դատարանը կքննարկի նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը:
Հեղինակ -
Edgar Barsegyan