«Moderna» և «Johnson & Johnson» պատվաստանյութերը կօգտագործվեն որպես ուժեղացուցիչ դեղաչափեր
«Moderna» և «Johnson & Johnson» պատվաստանյութերը Covid-19-ի դեմ կօգտագործվեն որպես ուժեղացուցիչ դեղաչափեր: Համապատասխան թույլտվությունը տրվել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վարչության կողմից: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն:
Բացի այդ, հնարավոր կլինի պատվաստվել խառը համակարգով, ինչը նշանակում է, որ քաղաքացիները կկարողանան ուժեղացուցիչ դոզան օգտագործել առաջնային պատվաստանյութից տարբերվող դեղամիջոց:
ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը անցյալ ամիս թույլատրել է «Pfizer» պատվաստանյութը կիրառել որպես ուժեղացուցիչ դոզա: