Պատմություն, որը սկսվել է 56 տարի առաջ մեկ տեսախցիկով։ «Մոամբեն» այսօր ծննդյան օր ունի։
Վրաստանի Առաջին հեռուստատեսության լրատվական ծառայության համար հունվարի 4-ը հատուկ օր է։ 1968 թվականից առ այսօր եղել են բազմաթիվ դժվարություններ, խնդիրներ, մարտահրավերներով լի ժամանակաշրջաններ, բայց նաև բազմաթիվ հաջողություններ ու ձեռքբերումներ։ Այսօր, երբ, ի տարբերություն «Մոամբի»-ի ստեղծման առաջին տարիների, կան բազմաթիվ տեղեկատվական աղբյուրներ, առաջին ալիքի լրատվական ծառայությունն ունի իր առանձնահատուկ տեղը։ «Մոամբի»-ի մեծ և պրոֆեսիոնալ թիմն անխոնջ աշխատում է 24 ժամ հեռուստադիտողին ճշգրիտ, ստուգված և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու համար։