«Մոամբեն» հոբելյար է: Լրատվական թողարկումը 53 տարեկան է:
Վրաստանի հեռուստատեսության լրատվական ծառայությունն այս անվանմամբ առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1968 թվականի հունվարի 4-ին: Անվան գաղափարը պատկանում է Թամազ Խոմերիկին, ով ղեկավարում էր լրատվականի գլխավոր խմբագրությունը: Մինչ այդ առաջին լրատվական թողարկումը կոչվում էր «Վերջին լուրեր»: «Մոամբեն» ամենօրյա հեռարձակումն սկսեց հեռուստատեսության ստեղծումից 10 տարի անց: Տարիների հետ փոխվում էին նաև հաղորդավարները:
«Մոամբեն» տարիներ շարունակ երկրում տեղեկության միակ աղբյուրն էր:
Այսօր լրատվական հաղորդումն ուղիղ եթեր է հեռարձակվում ժամանակակից տաղավարից: Լրատվական ծառայությունը տեղեկությունը փոխանցում է մի քանի հարթակներից. Հեռուստատեսություն, ռադիո և կայքէջ: Հանրային հեռարձակողի մեդիա-արտադրանքը թարգմանվում է փոքրամասնությունների լեզուներով: