«Մոամբե»-ն 51 տարեկան է: Վրացական հեռուստատեսության պատմության մեջ, 1968 թվականի հունվարի 4-ին սկսվել է ևս մեկ կարևորագույն փուլ: Տեղեկատվական խմբագրությունը Թամազ Խոմերիկի գլխավորությամբ, հեռուստացանց է ներառել առաջին ամենօրյա լրատվական «Մոամբե» հաղորդումը:
Կես ժամ տևող հաղորդումը տրամադրվում էր Վրաստանում և Խորհրդային միության այլ երկրներում ընթացող իրադարձությունների լուսաբանմանը: Ժամանակի հետ միասին փոխվում էին հաղորդավարները, լրագրողները, տեխնիկական անձնակազմը, տաղավարները, արտաքին ձևավորումը, սակայն անփոփոխ է մնացել «Մոամբե» անվանումը: