«Մոամբեն» այսօր դարձավ 54 տարեկան։ Առաջին հեռուստատեսային լրատվական ծրագրի երկար պատմությունը սկսվում է 1968 թվականից: Անվանումն ընտրել է խմբագրության այն ժամանակվա ղեկավար Թամազ Խոմերիկին, ըստ Իլիա Ճավճավաձեի հիմնած ամսագրի՝ «Սաքարթվելոս Մոամբեի»։
Հաղորդումը սկզբնապես պատրաստվել է մի քանի աշխատակիցների կողմից՝ մեկ հեռուստատեսային տեսախցիկով և երկու հաղորդավարներով: Ռեպորտաժների փոխարեն հեռուստադիտողներին լուրերը հայտնում էին ֆոտոշարքով: «Մոամբեն» տարիներ շարունակ եղել է երկրում տեղեկատվության միակ աղբյուրը։
Մեր արխիվում պահպանված բացառիկ կադրերի թվում են ապրիլի 9-ը, «Մոամբե»-ի օպերատորների կողմից արված անկախ Վրաստանի առաջին ընտրությունները և Աբխազիայի պատերազմի տեսագրությունները: Վրաստանի Առաջին ալիքն այսօր ունի նորություններ մի քանի լեզուներով և տարբեր հարթակներում, այդ թվում՝ 1tv.ge-ում։