Վրաստանի առաջին լրատվական թողարկումը հոբելյար է: Մոամբեն 50 տարեկան է: Ուղիղ կես դար առաջ, 1968 թվականի հունվարի 4-ին, Առաջին ալիքն սկսել է ամենօրյա ռեժիմով լուսաբանել երկրում ընթացող իրադարձությունները:
Սկզբում ռեպորտաժները փոխանցվում էին լուսանկարներով, սակայն շուտով Առաջին ալիքի լրագրողները կինոխցիկներով սկսեցին աշխատել դեռ երկրի, իսկ այնուհետև Խորհրդային միության մասշտաբով:
Մոամբեն տարիներ շարունակ Վրաստանի միակ լրատվական թողարկումն էր: Հենց այդ պատճառով, մեր արխիվում պահպանվել են եզակի կադրեր, որոնք պատկերում են Էնգուրիի ՀԷԿ-ի հրվանդանի շինարարությունը, անկախ Վրաստանի առաջին ընտրությունները, Աբխազիայի պատերազմը:
Առաջին լրատվական թողարկումից հետո, Մոամբեն բազմիցս նորացվել և ավելի բազմազան է դարձել: Փոխվել է տաղավարը, ներքնատեսքը: Այս փուլում, առաջին անգամ, ընթանում է ալիքի վերազինումը և մասշտաբային փոփոխությունների գործընթացը:
Մոամբեի առաջին լրատվական թողարկման 50-ամյակին նորացվել է եթերային ցանցը, տաղավարը և ձևաչափը: Ինչպես նաև ամբողջությամբ փոխվել են ավտոմեքենաները և հեռուստատեսային տեսախցիկները: