«Մոամբե» լրատվական ծրագիրն այսօր դարձավ 55 տարեկան։ Այս անունով Վրաստանի հեռուստատեսային տեղեկատվական ծառայությունը ստեղծվել է 1968 թվականի հունվարի 4-ին։ Անվան գաղափարը պատկանում է Թամազ Խոմերիկին, ով ղեկավարում էր տեղեկատվության գլխավոր խմբագրությունը։ Մինչ այդ առաջին լրատվական հաղորդումը, որը հեռարձակվել է 1959 թվականին, կոչվում էր «Վերջին լուրեր»։
«Մոամբեն» սկսեց իր ամենօրյա հեռարձակումը հեռուստատեսության ստեղծումից տասը տարի անց։ Տարիների ընթացքում փոխվել են հաղորդավարները։ «Մոամբեն» տարիներ շարունակ մնացել է երկրում տեղեկատվության միակ աղբյուրը։ Հանրային հեռարձակողի արխիվում պահպանված եզակի կադրերից են «Մոամբի» օպերատորների կողմից նկարահանված ազգային շարժումը, անկախության առաջին տարիները, Աբխազիայի պատերազմը և նորագույն պատմության այլ կարևոր իրադարձություններ։
Այսօր լրատվական հաղորդումը ուղիղ հեռարձակվում է ժամանակակից ստուդիայից։ Տեղեկատվական ծառայությունը տեղեկատվություն է փոխանցում մի քանի հարթակներում՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով և կայքէջում: Հանրային հեռարձակողի մեդիա արտադրությունը թարգմանվում է էթնիկ փոքրամասնությունների լեզուներով։
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի խոսքով՝ «Մոամբեն» պահպանել և էլ ավելի մեծացրել է հեռուստադիտողների վստահությունը։
«Մոամբեն եթերում է ավելի քան 50 տասնամյակ։ Կես դարը շատ լուրջ ամսաթիվ է։ Ճիշտ է, պետական հեռուստատեսությունը և Հանրային հեռարձակողը տարբերվում են միմյանցից։ Ասեմ, որ կարծում եմ «Մոամբեն» պահպանել է կայունությունը, հանդիսատեսի սերը, վստահությունն էլ ավելի բարձրացրել։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի, ի վերջո, Հանրային հեռարձակողը և, իհարկե, «Մոամբեն հանդիսատեսի համար լինի եթե ոչ միակը, ապա ամենավստահելին», ասել է Թինաթին Բերձենիշվիլին։
Վրաստանի Առաջին ալիքի նորությունների և ընթացիկ լուրերի բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեի կարծիքով, կարևոր է, որ երկրում կա ամենահին լրատվականներից մեկը։
«Շատ կարեւոր է, որ երկրում կա ամենահին լրատվական թողարկումներից մեկը։ Կցանկանայի, որ այն երկար ժամանակ մնա Վրաստանի քաղաքացիների համար տեղեկատվության հիմնական աղբյուրը, միշտ դիմեն «Մոամբեին», Հանրային հեռարձակողի լրատվական ծառայությանը, ստուգեն, թե ինչ է կատարվում շուրջը, ինչ կարևոր տեղեկատվություն, նորություն կա, որ նրանք պետք է իմանան»,- ասել է Գիորգի Գվիմրաձեն։