ԱՄՆ-ի սենատը հաստատել է 2020 թվականի պաշտպանության բյուջեն, որտեղ խոսվում է նաև Վրաստանին աջակցելու մասին
ԱՄՆ-ի սենատը հաստատել է 2020 թվականի պաշտպանության բյուջեն, որտեղ խոսվում է նաև Վրաստանին աջակցելու մասին

ԱՄՆ-ի սենատը հաստատել է 2020 թվականի պաշտպանության բյուջեն: Օրինագծին աջակցել է 88 սենատոր: Դեմ է եղել 8-ը:

ԱՄՆ-ի 2020 թվականի պաշտպանության բյուջեն կազմում է 738 միլիարդ դոլլար: 658 միլիարդ դոլլարն ուղղվելու է պաշտպանության դեպարտամենտի և էներգետիկայի դեպարտամենտի ազգային անվտանգության ծրագրերին, իսկ 71.5 միլիարդ դոլլարը հատկացված է արտասահմանյան գործողությունների համար:

«ԱՄՆ-ի ազգային պաշտպանության հեղինակազորման արձանագրության» մեջ գրված են ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի առաջնահերթությունները: Փաստաթղթում խոսվում է նաև Վրաստանին աջակցելու մասին:

Մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ «Վրաստանն ԱՄՆ-ի արժեքավոր գործընկերն է և բազմիցս արտահայտել է երկու երկրների շահերն առաջ քաշելու նկատմամբ իր հավատարմությունը, այդ թվում՝ վրաց զինվորականների ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցության ճանապարհով»:

Փաստաթղթում նշված է, որ «Եվրոպայի զսպելու նախաձեռնությունը» Վրաստանին հնարավորություն է տալիս սերտ համագործակցել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ՝ ամրապնդելով պաշտպանունակությունը:

«Կոնգրեսը հաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և չի ճանաչում Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի շրջանների անկախությունը»,- ասվում է օրինագծում:

«ԱՄՆ-ի ազգային պաշտպանության հեղինակազորման արձանագրությունն» ուժի մեջ է մտնելու այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրի այն: