Մլեթա գյուղի մոտ կուտակված բեռնատարների վարորդները օգնություն են խնդրում
Բեռնատարների վարորդները, որոնք արդեն մի քանի օր է, ինչ վատ եղանակների պատճառով կանգնած են Մլեթա գյուղի մերձակայքում, օգնություն են խնդրում իշխանություններից:
Նրանց խոսքով սպառվում է սննդի քանակը, ինչպես նաև չունեն վառելիք:
«Մենք արդեն երրորդ օրն ենք այստեղ ենք: Ոչ ոք չի հետաքրքրվում մեզանով, այլևս սնունդ չունենք: Մենք մեքենաները քոքում ենք առավոտյան, որ մարտկոցները չլիցքաթափվեն: Այստեղ են գտնվում ռուս, վրացի, հայ և բելառուս վարորդները: Ոչ մի ուշադրություն չեն դարձնում: Մենք չգիտենք, արդյոք ճանապարհը մաքրվում է թե ոչ»,- ասել է վարորդներից մեկը ՝ Գիա Գրիգալաշվիլին: