Մլեթա գյուղի մոտ, Ռուսաստան-Վրաստան սահմանային անցակետի ճանապարհին, բեռնատարների կուտակում է առաջացել:
Ինչպես հայտարարում են վարորդները, իրենց համար անհայտ է, թե երբ կհասցնեն ապրանքները Ռուսաստան: Նրանց խոսքերով, բեռնատարների մեծ մասը լի է շուտ փչացող արտադրանքով և երկար հերթում կանգնելը հնարավոր է փչացնի այն:
Եկամուտների ծառայությունում հայտարարում են, որ զբոսաշրջային սեզոնի հետ կապված ռուսական կողմը բեռնատարների համար հաստատում է որոշակի նորմեր:
Գերատեսչության լրատվությամբ, առաջնահերթը զբոսաշրջիկների և մարդատար մեքենաների բացթողելն է:
Եկամուտների ծառայությունում հայտարարում են նաև, որ ռուսական կողմը օրեկան անցկացնում է 180 բեռնատար, իսկ կարող է օրվա ընթացքում դրանց թիվը հասցնել 400-ի:
Գերատեսչության լրատվությամբ, այս պահին իրենց հերթն է սպասում 700 բեռնատար:
Տեղում իրավիճակը հսկում են պարեկային ոստիկանության աշխատակիցները:
Հեղինակ -
Edgar Barsegyan