Մլեթա-Գուդաուրի ճանապարհահատվածում վերականգնվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը
Մլեթա-Գուդաուրի ճանապարհահատվածում վերականգնվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը

Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ նույն ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով»,- նշվում է տեղեկատվության մեջ։