Մլեթա-Գուդաուրի հատվածում ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է
Մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Մլեթա-Գուդաուրի հատվածում վերականգնվել է երթևեկությունը։
Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Նույն ճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում, ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում բոլոր տեսակի ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։