Մլեթա-Գուդաուրի հատվածում ճանապարհային երթեւեկությունը վերականգնվել է
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի, Մլեթա-Գուդաուրի հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է:
Բացի այդ, ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթեւեկությունը կիրականացվի առանց կանգառ ռեժիմի։