Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունն արգելված է
Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունն արգելված է

Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունն արգելված է։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով բոլոր հատվածներում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է և ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։