Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունն արգելված է
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում տեղացած ինտենսիվ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է։
Ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ նշված հատվածներում արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։