Մլետա-Գուդաուրի հատվածում ճանապարհային երթևեկությունն արգելված է
Մլետա-Գուդաուրի հատվածում ճանապարհային երթևեկությունն արգելված է

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածներում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը նշված հատվածներում։

Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց դադարի շրջանցելու ռեժիմով»,- նշվում է տեղեկատվության մեջ։