Միխեիլ Խիդուրելի. Անկախության տոնին նվիրված միջոցառմանը այս տարի ներկայացվել են տեղական արտադրության ռեկորդային թվով ստենդեր
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Make in Georgia» գործակալության ղեկավարի խոսքով՝ Վրաստանի Անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակում Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում կազմակերպվում է ավանդական ձեռնարկատիրական շուկա, որտեղ այս տարի ներկայացված են ռեկորդային թվով տեղական ձեռներեցների ստենդներ։
«Շնորհավորում եմ համայն Վրաստանին Անկախության օրվա առթիվ։ Ավանդաբար մեր գործակալությունը ներկայացված է ձեռներեցների ստենդներով, տարեցտարի ավելացնում ենք նրանց թիվը, իսկ այս տարի, կարելի է ասել, ռեկորդային թվով ստենդներ ու ձեռներեցներ են ներկայացված։ Տարբեր ապրանքատեսակներով սահմանված է 120 տեղ, որոնք ոչ միայն վաճառվում են տեղական շուկայում, այլ դրանց մի մասն արդեն դուրս է եկել միջազգային շուկա։ Վստահ եմ, որ այս ավանդույթը կշարունակվի, և ավելի շատ ձեռներեցներ կմասնակցեն նմանատիպ միջոցառումներին»,- ասաց Միխեիլ Խիդուրելին։
Նրա խոսքով, լավ է, որ տեղական բիզնես շուկայի բազմաթիվ այցելուների թվում ոչ միայն վրացիներ են, այլ նաև օտարերկրացիներ։
«Մեր նպատակը հենց դա է, որ հնարավորինս շատ մարդիկ ծանոթանան վրացական որակյալ արտադրանքին»,- ասել է Խիդուրելին։